Fastex ընկերությունը 2023/2024 մրցաշրջանում կլինի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիայի» տիտղոսային հովանավորը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Fastex-ն ամբողջապես Web 3.0-ի վրա հիմնված էկոհամակարգ է, որն առաջարկում է պրոդուկտների բազմազան տեսականի: Էկոհամակարգը ներառում է՝ Fastex Verse, ftNFT շուկան, Fastex Chain, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, Fasttoken և Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը: Բացելով ավելի քան 7000 օգտատերերի և ավելի քան 500 գործընկերների հսկայական ցանց՝ Fastex-ը նպատակ ունի արդյունավետ լուծումներ տրամադրել բիզնեսի և համայնքների համար և դարձնել Web 3.0 տեխնոլոգիաներն ավելի մատչելի, քան երբևէ:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Վեստ Արմենիան» հաղթել էր Հայաստանի Առաջին խմբում։ Հայաստանի առաջնության առաջին տուրում երևանյան թիմը հուլիսի 29-ին կընդունի Գյումրիի «Շիրակին», խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին:
Ֆոտո՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայություն


