Logo

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

15:28 / 04.03.2025LIFETECH
null

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աշտարակ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է վերաբրենդավորել և վերազինել  Բանկի բոլոր մասնաճյուղերը՝ ապահովելով դրանք ժամանակակից թվային սարքավորումներով։

Ֆասթ Բանկի Աշտարակ մասնաճյուղի կառավարիչ Ալիկ Դավթյանն ասել է․ «2025 թվականն սկսում ենք նոր և դրական փոփոխություններով։ Ֆասթ Բանկի Աշտարակ մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին սպասարկելու է ավելի գեղեցիկ և հարմարավետ միջավայրում։ Արագ և որակյալ սպասարկումն ապահովելու համար մեր մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ միջոցներով, և ինչպես նախկինում, շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով»։

Ֆասթ Բանկն իր հաճախորդների համար ստանձնել է նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դեր։ Աշտարակի մասնաճյուղում հաճախորդների հերթը կարգավորում է էլեկտրոնային կառավարման համակարգը, գործում են նաև ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա