Logo

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Գորիս քաղաքի մասնաճյուղը

12:48 / 07.03.2025LIFETECH
null

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Գորիս քաղաքի Անկախության փողոց 11/1 հասցեում գտնվող մասնաճյուղը և իր հաճախորդներին այսուհետ կներկայանա մեծ, լուսավոր, ժամանակակից ոճով կահավորված և տեխնիկապես վերազինված սրահով։ Ինչպես Ֆասթ Բանկի մյուս մասնաճյուղերը, «Գորիս» մասնաճյուղը ևս տրամադրում է որակյալ և արագ սպասարկում՝ ապահովելով բանկային նորարարական լուծումներ։

Ֆասթ Բանկի «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Վահագն Վարդանյանն ասել է․ «Բանկի բոլոր հաճախորդները նորաոճ և ընդարձակ սրահի հարմարավետ միջավայրում կօգտվեն Բանկի ծառայություններից. կներդնեն ավանդներ, կկատարեն միջազգային փոխանցումներ, տարադրամի փոխարկումներ, վճարումներ և այլ գործարքներ, կօգտվեն Բանկի վարկատեսակներից»։

«Գորիս» մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ հարմարեցված ֆիզիկական և իրավաբանական անձանց կարիքներին։ Բանկի աշխատակիցները մասնագիտացված են և պատրաստ են տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն։

Ֆասթ Բանկում գործում են արագ սպասարկման գոտիներ պարզ գործարքների համար, ինչպես նաև էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը նվազեցնում է սպասման ժամանակը։ Բանկն առաջնորդվում է հաճախորդներին անհատական մոտեցում ցուցաբերելու սկզբունքով։

Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա