«Ֆասթ Մեդիա»-ն ձեռք է բերել թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի` «Ուիմբլդոնի» հեռարձակման իրավունքը:
Մրցաշարը կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 13-ը: Մրցախաղերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով և Fast TV հավելվածում (iOS, Android)։