Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը կցուցադրվի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում: Փետրվարի 25-ին կայանալիք խաղում հանդիպելու են 2021/22 մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցներ «Լիվերպուլը» և «Չելսին»:
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են հունվարի 31-ին: Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլն» առավելության է հասել 4-1 հաշվով:
2021/22 մրցաշրջանի եզրափակիչում «Լիվերպուլը» հաղթել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, իսկ «Չելսին» վերջին անգամ գավաթը նվաճել է 2014/15 մրցաշրջանում, որտեղ 2-0 հաշվով առավելության է հասել «Տոտենհեմի» նկատմամբ:
Անգլիայի լիգայի գավաթի գործող հաղթողը «Մանչեսթեր Յունայթեդն» է:


