Logo

Ֆաթիի դուբլն ու «Մոնակոյի» հաղթանակը խոշոր հաշվով

22:55 / 21.09.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրում «Մոնակոն» տանը 5-2 հաշվով հաղթեց «Մեցին»։

Մոնեգասկյան ակումբից փոխարինման դուրս գալուց հետո դուբլ գրանցեց Անսու Ֆաթին` խփելով իր թիմի երկրորդ ու երրորդ գոլերը։

22-ամյա վինգերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվել «Մոնակո»։

Ադի Հյութերի գլխավորած թիմը 12 միավորով երկրորդ տեղում է, «Մեցը» 18-րդն է և ունի 1 միավոր։

Ֆրանսիայի Լիգա 1, 5-րդ տուր

«Մոնակո» - «Մեց»` 5-2

Միկա Բիերիթ, 28, Անսու Ֆաթի, 46, 83, Քոֆի Կուաո, 86 (ինքնագոլ), Ջորջ Իլենիխենա, 90+3 - Հաբիբ Դիալո, 13, Գոտյե Էյն, 67 (11մ)

Լուսանկարները՝ GettyImages-ի

Լիգա 1 հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ