Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին վարձավճարով «Մոնակոյին» միանալուց հետո տպավորիչ վիճակագրություն է գրանցում:
«Մոնակոյի» կազմում բոլոր մրցաշարերում Ֆատին մասնակցել է երեք հանդիպման, խփել չորս գոլ: 22-ամյա ֆուտբոլիստը մեկ գոլ խփել է Չեմպիոնների լիգայում, երեքը` Ֆրանսիայի Լիգա 1-ում:
Լիգա 1-ի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


