Logo

Երբ Ֆատին կվերադառնա խաղադաշտ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:32 / 25.03.2022ՍՊՈՐՏ
Անսու Ֆատի

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ է ազդրի վնասվածքից ապաքինվելուն՝ հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա իսպանացին շուտով կկարողանա վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում։

«Բարսելոնան» չի պատրաստվում արագացնել ֆուտբոլիստի ապաքինումը:

Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ պատասխան հանդիպմանը (ապրիլի 14) կամ Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի՝ «Կադիսի» դեմ խաղին (ապրիլի 17):

Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հունվարի 20-ին Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Ատլետիկի» դեմ խաղում (2:3):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ