«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին վստահ չէ, որ Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ատլետիկի» դեմ (2-3) խաղում ստացած վնասվածի պատճառով անհրաժեշտ է վիրահատվել՝ հաղորդում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբի բուժանձնակազմը ֆուտբոլիստի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել վիրահատվել։ Ֆատին մտածելու համար ժամանակ է խնդրել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը չի ցանկանում վիրահատվել, իսկ ակումբը կողմ է վիրահատական միջամտությանը։ Եթե վիրահատությունը կայանա, ապա Ֆատին 3-4 ամիս բաց կթողնի, իսկ եթե ֆուտբոլիստը բուժման այլ կուրս ընտրի՝ 2 ամիս, սակայն վնասվածքի կրկնվելու ռիսկը դեռ կմնա։