Իսպանիայի նորընծա չեմպիոն կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին պատմել է իր ստացած ամենակարևոր խորհուրդի մասին:
««Բարսելոնայում» նորամուտիս օրը Սերխիո Բուսկետսն ասաց, որ պետք է անեմ այն, ինչն ինձ մոտ ամենալավն է ստացվում ու ամենակարևորը՝ լինեմ համեստ»,- իսպանացու խոսքը մեջբերում է Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Անսու Ֆատին «Բարսելոնայի» կազմում մասնակցել էր 51 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ: Իսպանիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի գույները պաշտպանում է 2020 թվականի սեպտեմբերից:


