«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Փարիզում մասնակցել է Dior նորաձևության տան շոուին, հայտնում է The Tennis Letter-ը:
Տղամարդկանց նորաձևության շաբաթվան նվիրված միջոցառմանը թենիսի աստղը ներկայացել է իր կնոջ՝ Միրկայի հետ:
Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը կարիերան ավարտել է 2022 թվականին:





