Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կյեզան մոտ է հայրենիք վերադառնալուն, հայտնում է FirenzeViola-ն:
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստն ամեն կերպ ցանկանում է վերադառնալ Ա սերիա: Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Նապոլին» և «Միլանը»: Այժմ մրցավազքին միացել է նաև «Ֆիորենտինան»:
Մանուշակները ցանկանում են ձեռք բերել Կյեզայի ամբողջական տրանսֆերը, սակայն գլխավոր խնդիրը նրա աշխատավարձն է (7 միլիոն եվրո):
Եթե Իտալիայի հավաքականի վինգերը համաձայնի կրճատել ֆինանսական պահանջները, ապա Ֆլորենցիան ներկայացնող ակումբն անմիջապես բանակցություններ կսկսի:
Հիշեցնենք, որ Ֆեդերիկո Կյեզան «Ֆիորենտինայում» հանդես է եկել 2016-22 մրցաշրջաններում:
Ընթացիկ մրցաշրջանում նա «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել է մեկ ասիստի հեղինակ: