Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն «Ռայո Վալյեկանոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի խաղում (0-0) աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը շարք կվերադառնա միջազգային դադարից հետո։ Նա չի միանա Ուրուգվայի ազգային հավաքականին և չի մասնակցի Մեքսիկայի ու ԱՄՆ-ի թիմերի հետ ընկերական հանդիպումներին։
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


