Logo

Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ կրկին կինովարձությում է «Քաղցր կյանքը»

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 05.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
es ashxatum em 2 15 1 - Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ կրկին կինովարձությում է «Քաղցր կյանքը»

Կինոյի աշխարհն այս տարի նշում է 20-րդ դարի համաշխարհային կինեմատոգրաֆի կարևորագույն ներկայացուցիչներից և եվրոպական ամենանշանակավոր կինոռեժիսորներից մեկը՝ Ֆեդերիկո Ֆելինիի 100 ամյակը: Այդ կապակցությամբ իտալացի և ոչ միայն կինոգետները հրատարակում են իտալացի մաեստրոյի նվիրված գրքեր, համակարգողները կազմակերպում են ահռելի կինոդիտումներ, իսկ կինովարձույթում հայտնվում է ռեժիսորի ամենակարևոր և նշանակալի ֆիլմերից մեկը՝ «Քաղցր կյանքը»:

fkDmklfQam4JHLpwt3Y1WyegiJ8 - Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ կրկին կինովարձությում է «Քաղցր կյանքը»

Ինչպես և իր արարիչը՝ ֆիլմը նույնպես այս տարի նշում է իր հոբելյանական տարեթիվը՝ 60 տարի: Ուղիղ 60 տարի առաջ, 1960 թվականին սատիրիկ դրաման արժանացավ Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղին: Ֆիլմի շնորհիվ աշխարհը ստացավ ոչ միայն աստղային կյանքի և լրագրողական խոհանցի ամենաէսթետիկ, սակայն նատուրալիստիկ նյուանսները, այլ նաև պապարացի բառը, որը ծնվել էր գլխավոր հերոսի՝ Մարչելոյի (Մարչելո Մաստրոյանի) լուսանկարիչ ընկերոջ՝ Պապարացոյի ազգանունից: Ֆիլմի պրոդյուսերները ցանկանում էին լրագրողի դերում տեսնել հոլիվուդյան աստղ Փոլ Նյումանին, սակայն Ֆելինին անսասան էր: Մաստրոյանիին ասում էր՝ դու պետք ես ինձ, որովհետև սովորական, աչքի չընկնող դեմք ունես:

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ