Logo

Ֆիլիպե Լուիսն ու «Ֆլամենգոն» նոր պայմանագիր են ստորագրել

15:31 / 29.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ֆլամենգոն» նոր պայմանագիր է ստորագրել թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Լուիսի հետ, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։

«Ֆլամենգոն» 40-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես է գալիս 2024թ. սեպտեմբերից, 88 խաղում տարել է 57 հաղթանակ, գրանցել 20 ոչ-ոքի, կրել 11 պարտություն, դարձել Բրազիլիայի ու Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր, Լիբերտադորեսի գավաթակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ