Ֆելիքս Օժե-Ալիասիմը հաղթեց աշխարհի 116-րդ ռակետ Մաքսիմիլիան Մարտերերին և դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի երրորդ շրջան:
Կանադացի թենիսիստը 1/16 եզրափակիչում երկու սեթում 6-1, 6-0 հաշվով առավելության հասավ գերմանացի մրցակցի նկատմամբ: Մրցախաղը տևեց 1 ժամ 4 րոպե:
1/8 եզրափակիչում Օժե-Ալիասիմը կհանդիպի Սեբաստիան Օֆներ - Դանիլ Մեդվեդև զույգի հաղթողին:


