«Պորտուի» հետ խաղից հետո Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուներից մեկը դիմել է «հնդկացիների» հարձակվող Ժոաու Ֆելիշին:
Mirror-ի հաղորդմամբ՝ մարզման ավարտից հետո, երբ Ֆելիշը հեռանում էր, երկրպագուն բարձր ձայնով դիմել է նրան՝ ասելով. «Ժոաու, դու պետք է վնասվածք հասցնես Գրիզմանին: Պետք է այնպես անել, որ ոչ մի դեպքում նա չզբաղեցնի քո տեղը մեկնարկային կազմում»:
«Դու պետք է ավելի մեծ հարգանքով վերաբերվես Անտուանին»,- զայրացած պատասխանել է Ֆելիշը:
«Չմոռանաս հարվածել Գրիզմանի ծնկին»,- ավելացրել է երկրպագուն:
«Պորտուի» դեմ խաղում Անտուան Գրիզմանը վերադարձից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Ատլետիկոյի» կազմում: Երկրպագուները ֆրանսիացուն դիմավորել են սուլոցներով՝ «Բարսելոնա» տեղափոխությամբ պայմանավորված: