Logo

Սուարեսն ու Կավանին կարող են ակումբակից դառնալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:57 / 11.07.2022ՍՊՈՐՏ
null

Թուրքական «Ֆեներբահչեն» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանին զգալիորեն ուժեղացնել հարձակման գիծը: 90 Min-ի հաղորդմամբ՝ Ստամբուլի թիմը ցանկանում է թիմ հրավիրել Ուրուգվայի հավաքականի հարձակվողներ Լուիս Սուարեսին և Էդինսոն Կավանիին:

2 հարձակվողն էլ այժմ ազատ գործակալի կարգավիճակում են: Սուարեսի նախորդ ակումբը Մադրիդի «Ատլետիկոն» էր, իսկ Կավանիինը՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսը մոտ է արգենտինական «Ռիվեր Փլեյթ» տեղափոխվելուն, իսկ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է Ա Սերիայի նորեկ «Մոնցան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ