«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ֆերան Տորեսը շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը:
Diario Sport-ի հաղորդմամբ՝ Տորեսը, ամենայն հավանականությամբ, կդառնա կատալոնական ակումբի առաջին ձեռքբերումը ձմռանը: «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» բանակցությունները բավական լավ են ընթանում: Թիմերն առաջիկա ժամերին կարող են հաստատել գործարքը:
«Բարսելոնան» պատրաստ է տրանսֆերի համար վճարել 45 մլն եվրո: «Սիթին» ակնկալում էր 75 միլիոն եվրո, սակայն ըստ վերջին լուրերի՝ կատալոնական ակումբի առաջարկած տարբերակն անգլիական կողմը, ամենայն հավանականությամբ, կընդունի: