Logo

Ֆերան Տորեսը` եզրափակիչի MVP և Արքայական գավաթի գլխավոր ռմբարկու

10:58 / 27.04.2025• Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Տորեսը 84-րդ րոպեին խփել է «Բարսելոնայի» երկրորդ գոլը և հավասարեցրել հաշիվը` 2-2: Լրացուցիչ ժամանակում` 116-րդ րոպեին, ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի գոլը հաղթանակ է պարգևել կատալոնական գրանդին:

Տորեսը նաև 6 գոլով դարձել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության գլխավոր ռմբարկու:

Ընթացիկ մրցաշրջանում Տորեսը մասնակցել է 42 խաղի, խփել 18 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ