Logo

Ֆերան Տոռեսը կրկին վնասվածք է ստացել

19:55 / 24.12.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը հերթական վնասվածքն է ստացել։

Ակումբի մամուլի ծառայությունը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում (1-2) մկանային վնասվածք է ստացել։

As-ի հաղորդմամբ` իսպանացի հարձակվողի ապաքինման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 3 շաբաթ։

Տոռեսն Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (3-0) ջլի վնասվածք էր ստացել և խաղադաշտից բացակայել 53 օր։ Նա իր թիմին չէր կարողացել օգնել 8 խաղում։

Տոռեսն ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա