Logo

Ֆերդինանդ. «Չեմ կարծում, թե այս տաղանդավոր կազմով առավելագույնին ենք հասել»

10:52 / 15.07.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի մասին։

«Կարծում եմ` մարզիչն իր վրա պետք է վերցնի պատասխանատվությունը։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան փաստի առաջ է կանգնել. բարձրաստիճան պաշտոնյաները կարևոր որոշում պետք է կայացնեն։ Չեմ կարծում, թե այս տաղանդավոր կազմով առավելագույնին ենք հասել»,- Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը դուրս էր եկել Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Իսպանիային։ 53-ամյա Գարեթ Սաութգեյթն առաջին մարզիչն է, որը երկրորդ անգամ անընդմեջ պարտություն է կրում Եվրոպայի առաջնության եզրափակիչում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ