Logo

Ֆերդինանդ. «Եթե Էդեգորը հեռանա «Արսենալից», ապա կարող է տեղափոխվել «Բարսելոնա»»

00:40 / 28.01.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Լոնդոնի «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի մասին:

«Եթե «Արսենալը» հաղթի Անգլիայի Պրեմիեր լիգան, իսկ Էրլինգ Հոլանդը չգերազանցի արդյունավետության ռեկորդը, ապա ինձ համար Էդեգորը տարվա լավագույն ֆուտբոլիստի հիմնական թեկնածուն կհամարվի:

Եթե Էդեգորը հեռանա «Արսենալից», ապա, հավանական է, որ նա կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ»,- ասել է Ֆերդինանդն իր Vibe with Five յութուբյան ալիքում:

Հիշեցնենք, որ Մարտին Էդեգորը 16 տարեկանում տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ»: Առաջին թիմի կազմում նորվեգացին մասնակցել էր ընդամենը 11 խաղի և կարիերայի մեծ մասը վարձավճարով խաղացել տարբեր ակումբներում:

2021 թվականի հունվարին «Արսենալը» վարձակալել էր Էդեգորին, իսկ կես տարի անց գնել նրա տրանսֆերային իրավունքը:

Անգլիայի ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը մասնակցել է 18 խաղի, խփել 8 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 60 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ