Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել «Արսենալի» վինգեր Բուկայո Սակայի մասին:
«Սակային անչափ լավ ֆուտբոլիստ եմ համարում: Հիմա նրան մի փոքր հանգիստ է հարկավոր, երիտասարդ ֆուտբոլիստի համար նա շատ խաղերի է մասնակցում:
Բուկայոն թոփ մակարդակ ցույց չի տվել Չեմպիոնների լիգայի վճռական փուլերում: Միանշանակ, Սական թոփ ֆուտբոլիստ է, բայց դեռ համաշխարհային մակարդակի չի հասել»,- իր FIVE փոդքասթում ասել է անգլիացին:
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը 31 խաղում դարձել է 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:


