Հունգարիայի առաջնության 19-րդ տուրում «Ֆերենցվարոշը» սեփական մարզադաշտում մրցեց ՄՏԿ-ի դեմ` վստահ հաղթելով 5-1 հաշվով։
Տանտերերից պոկերի և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ 29-ամյա հունգարացի հարձակվող Բարնաբաս Վարգան։
«Ֆերենցվարոշի» կազմում հանդիպմանը հայտավորված էր նաև թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։
Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը վաստակեց 39 միավոր և, շրջանցելով մեկ հանդիպում պակաս անցկացրած «Պակսին», գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ ՄՏԿ-ն 28 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։
Հունգարիայի առաջնություն, 19-րդ տուր
«Ֆերենցվարոշ» - ՄՏԿ` 5-1
Բարնաբաս Վարգա, 21, 51, 53, 56, Ստեպան Լոնչար, 66 - Իշտվան Բոգնար, 32


