Logo

«Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն. «Սևիկյանը կվերադառնա, հավատում ենք նրան»

19:15 / 29.05.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը 2024/2025 մրցաշրջանը վարձավճարով Մոսկվայի «Լոկոմոտիվում» անցկացնելուց հետո կվերադառնա Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը, Ferencvárosi Torna Club փոդքասթում ասել է «Ֆերենցվարոշի» սպորտային տնօրեն Տամաշ Հայնալը:

«Մենք հավատում ենք Էդգար Սևիկյանին։ Նա արդեն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ մեր թիմում։ Անցած ամառ նա զգաց, որ իրեն նոր մղում է անհրաժեշտ և ցանկացավ փոխել միջավայրը։ Սակայն նա կվերադառնա և կլինի մեզ հետ»,- ասել է Հայնալը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչն Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբի Քինն է։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ