UFC-ի ամերիկացի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը պատմել է իր և թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին:
2017-ին Ֆերգյուսոնի ու Խաբիբի մենամարտը նախատեսված էր անցկացնել Լաս Վեգասում:
«Խաբիբի թիմը շրջապատեց ընտանիքիս, երբ մենք գրանցվում էինք հյուրանոցում: Այդ ժամանակ ես ասացի, որ կոչնչացնեմ այդ 5 տականքներին: Խաբիբի տղաները հեռացան, իսկ մենք տեղափոխվեցինք այլ հյուրանոց»,- JAXXON PODCAST-իի հետ հարցազրույցում ասել է 40-ամյա մարտիկը:
Հիշեցնենք, որ ժամանակին Ֆերգյուսոնն ու Խաբիբը պետք է հանդիպեին 6 անգամ, սակայն տարբեր պատճառներով այդ մենամարտն այդպես էլ չկայացավ:

-14.jpg)
