«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը չի մասնակցում ՄՅՈՒ-ի նոր մարզչի փնտրտուքներին։
ESPN-ի հաղորդմամբ՝ 79-ամյա շոտլանդացին զերծ է մնում բոլոր տեսակի քննարկումներից ու ազդեցություն չի ունենալու ակումբի վերջնական որոշման վրա։ Ամբողջ պատասխանատվությունը մարզական տնօրեն Ջոն Մերտոյի ու տեխնիկական տնօրեն Դարեն Ֆլետչերի ուսերին է։
Նրանք թեկնածուների ցանկը կներկայացնեն փոխնախագահ Էդ Վուդվորդին ու գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդին։ Վերջնական որոշումը կկայացնի ակումբի սեփականատեր Ջոել Գլեյզերը։