Logo

Ֆերմին Լոպեսի դուբլը հաղթանակ պարգևեց «Բարսելոնային»

01:22 / 17.05.2024Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում հյուրընկալվեց «Ալմերիային» և առավելության հասավ 2-0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը:

Չավիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 79 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում, չորս միավորով է գերազանցում լավագույն եռյակը եզրափակող կատալոնական «Ժիրոնային»:

«Ալմերիան» 17 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է և վաղուց կորցրել է Լա լիգայում տեղը պահպանելու բոլոր հնարավորությունները:

Իսպանիայի Լա լիգա, 36-րդ տուր

«Ալմերիա» - «Բարսելոնա»՝ 0-2

Ֆերմին Լոպես, 14, 67

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ