Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից, հայտնում է El Nacional-ը:
21-ամյա իսպանացին դժգոհ է քիչ խաղաժամանակից և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի վերաբերմունքից:
Ֆուտբոլիստը մի քանի տարբերակ ունի թոփ առաջնություններից:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերմին Լոպեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել 42 հանդիպում, խփել է 6 գոլ, կատարել 9 ասիստ:
2024-ին նա դարձել է Եվրոպայի և Օլիմպիական չեմպիոն:


