Logo

Ֆեռնանդեշ. «Չենք կարող գոհ լինել 1 միավորից»

23:53 / 24.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆեռնանդեշը խոսել է «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղի (1-1) մասին, հայտնում է BBC-ն։

«Չենք կարող գոհ լինել 1 միավորից։ Այստեղ էինք եկել հաղթելու։ Լավ էինք պաշտպանվում, բայց մրցակիցն իրացրեց իր պահերից մեկը։ Ցավալի է, որ հաղթանակ չտարանք։ 11-մետրանոցից գոլով աչքի չընկա շատ վատ հարվածելու պատճառով։

Հիասթափված ենք։ Ակնհայտ է, որ մենք լավ էինք խաղում։ Պետք է ավելի լավ սկսենք կառավարել խաղը գոլ խփելուց հետո։

Մեր նորեկները հիանալի խաղացողներ են, և ուրախ ենք տեսնել նրանց թիմում»,- նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ