«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշը խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին՝ արտահայտելով լավատեսական մտքեր, հայտնում է ESPN-ը:
«Հուսով եմ՝ այս տարի «Մանչեսթեր Յունայթեդի» անունն ավելի շատ կլսեք, քան իմ: Վերջին ամիսներին ավելի շատ դրական մտքեր լսել եմ իմ մասին, բայց դա ինձ հպարտությամբ չի լցնում: Իմ նպատակը թիմային հաջողություններն են: Շատ կցանկանամ, որ ավելի քիչ գոլեր խփեմ, ավելի քիչ ասիստներ կատարեմ, բայց թիմն ավելի մեծ հաջողությունների հասնի, և իմ արդյունավետ գործողությունների կարիքը քիչ լինի: Դա ինձ երջանիկ կդարձնի»,- ասել է պորտուգալացին:
Ֆեռնանդեշը 2024/25 մրցաշրջանում 57 խաղում խփել էր 19 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում:


