Logo

Ֆերնանդեշը գերազանցել է Ռունիի ցուցանիշը

12:56 / 16.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2-1) դիպուկ է իրացրել 11-մետրանոցն ու գերազանցել ակումբի լեգենդար հարձակվող Ուեյն Ռունիի ցուցանիշը։

Opta-ի հաղորդմամբ` պորտուգալացին Պրեմիեր լիգայում դարձել է 11-մետրանոցից մանկունյական ակումբում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը։ Նա նշակետին մոտեցել է 25 անգամ ու 21-րդ գոլն է խփել։ Ռունին 28 փորձից 20 անգամ է 11-մետրանոցից գրավել դարպասը։

30-ամյա Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թ. հունվարից, 257 խաղում խփել 85 գոլ, կատարել 76 ասիստ։ Ռունին Անգլիայի 20-ակի չեմպիոնի պատմության լավագույն ռմբարկուն է` 559 խաղ, 253 գոլ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ