Ֆուտբոլի Վենեսուելայի հավաքականը գլխավորել է արգենտինացի Ֆերնանդո Բատիստան, հայտնում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:
Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև ԱԱ-2026-ի ավարտը:
Ֆերնանդո Բատիստան փոխարինել է արգենտինացի Խոսե Պեկերմանին, որի օգնականն էր 2021-2023թթ.: Նա նաև մարզել է երկրի երիտասարդական հավաքականը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի հավաքականը ոչ մի անգամ չի մասնակցել ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնական մրցաշարին:


