Բրազիլական «Ֆլումինեսեի» գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիզը ժամանակավորապես գլխավորեց Բրազիլիայի հավաքականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
49-ամյա մասնագետը մեկ տարվա ընթացքում կհամատեղի ակումբում և ազգային թիմում աշխատանքը:
Բրազիլիայի առաջնության 13 տուրերից հետո «Ֆլումինեսեն» 6-րդն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2024թ. Ամերիկայի գավաթի խաղարկությունից առաջ Բրազիլիայի հավաքականը կգլխավորի իտալացի Կառլո Անչելոտին, որի պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ռեալի» հետ կլրանա հաջորդ տարվա հունիսին:


