Logo

Ֆերնանդո Հիորեն դարձավ «Ալ Նասրի» մարզական տնօրենը

20:25 / 04.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերոն դարձել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» մարզական տնօրենը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

2022-2024 թվականներին իսպանացին նույն պաշտոնն էր զբաղեցնում մեքսիկական «Գվադալախարայում»:

56-ամյա մասնագետը 2018 թվականին Ռուսաստանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ գլխավորել էր Իսպանիայի ազգային հավաքականը:

Հիշեցնենք, որ «Ալ Նասրում» է խաղում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ