Մաքս Ֆերստապենը Սաուդյան Արաբիայի Գրան պրիում երկրորդ տեղը զբաղեցնելու շնորհիվ դարձել է Ֆորմուլա 1-ի պատմոււթյան մեջ երկրորդ ամենաշատ միավոր վաստակած պիլոտը, հայտնում է ավտոսպորտի մամուլի ծառայությունը։
Աշխարհի քառակի չեմպիոնն ամբողջ կարիերայում վաստակել է 3110,5 միավոր և շրջանցել Սեբաստիան Ֆետելին (3098)։
Այդ ցուցանիշով բացահայտ առաջատարն աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուսի Հեմիլթոնն է, որն ունի 4895,5 միավոր։ Լավագույն հնգյակում են նաև Ֆեռնանդո Ալոնսոն (2337) և Կիմի Ռայկոնենը (1873)։