Logo

Ֆերստապենը գերազանցել է Շումախերի պատմական ռեկորդը

20:28 / 07.09.2025Ֆորմուլա 1
null

Մաքս Ֆերստապենը հաղթել է Իտալիայի Գրան պրին` գերազանցելով լեգենդար Միխայել Շումախերի պատմական ռեկորդը, հայտնում է Sky Sports-ը։

«Ռեդ Բուլի» պիլոտը մրցատարածությունն անցել է 1 ժամ 13 րոպե 24 վայրկյան 325 հազարերորդականում ու գրանցել պատմության մեջ ամենաարագ հաղթանակը։ Սա նաև ամենաարագ ավարտված Գրան պրին է։

Շումախերն իր ռեկորդը նույնպես գրանցել էր Իտալիայում` 2003թ. հաղթելով 1 ժամ 14 րոպե 19 վայրկյան 838 հազարերորդականում։

Աշխարհի քառակի չեմպիոն Ֆերստապենը հաղթանակից հետո միավորների քանակը հասցրել է 230-ի ու ընդհանուր հաշվարկում երրորդն է։ Առաջատարը 324 միավորով «Մաքլարենի» մրցարշավորդ Օսկար Պիաստրին է։ Նրա թիմակից Լանդո Նորսին էլ ունի 294 միավոր։

Մոնցայի մրցուղում կայացած Գրան պրին «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում էր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ