Logo

Մաքս Ֆերստապենը՝ Ճապոնիայի Գրան պրիի որակավորման փուլի հաղթող (ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:33 / 08.10.2022Ֆորմուլա 1
null

«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթել է Ֆորմուլա-1-ի մրցաշրջանի 18-րդ փուլի՝ Ճապոնիայի Գրան պրիի որակավորման փուլում, որը կայացել է «Սուզուկա» մրցուղում: 

Երկրորդը «Ֆերարիի» ֆրանսիացի ներկայացուցիչ Շառլ Լեկլերն է: Լավագույն եռյակը եզրափակել է նրա թիմակիցը՝ իսպանացի Կառլո Սայնսը: 

Սինգապուրի Գրան պրի, որակավորման փուլ

3-րդ սեգմենտ

1. Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») – 29,304
2. Շառլ Լեկլեր («Ֆերարի») +0,010
3. Կառլոս Սայնս («Ֆերարի») +0,057
4. Սերխիո Պերես («Ռեդ Բուլ») +0,405
5. Էստեբան Օկոն («Ալպին») +0,861
6. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +0,957
7. Ֆերանդո Ալոնսո («Ալպին») +1,018
8. Ջորջ Ռասել («Մերսեդես») +1,085
9. Սեբաստյան Օկոն («Ասթոն Մարտին») +1,250
10. Լանդո Նորիս («Մակլարեն») +1,699

Դուրս են մնացել երկրորդ սեգմենտից

11. Դանիել Ռիկարդո («Մակլարեն»)
12. Վալտերի Բոտաս («Ալֆա Ռոմեո»)
13. Յուկի Ցունոդա («Ալֆա Տաուրի»)
14. Չժոու Գուանյուն («Ալֆա Ռոմեո»)
15. Միկ Շումախեր («Հաաս»)

Դուրս են մնացել առաջին սեգմենտից

16. Ալեքս Ալբոն («Ուիլյամս»)
17. Պյեր Գասլի («Ալֆա Տաուրի»)
18. Կևին Մագնուսեն («Հաաս»)
19. Լանս Սթրոլ («Ասթոն Մարտին»)
20. Նիկոլաս Լատիֆի («Ուիլյամս»)

Ֆորմուլա-1-ի այս մրցաշրջանի 17-րդ փուլից հետո Մաքս Ֆերստապենը 341 միավորով առաջատարն է, իսկ Շառլ Լեկլերը երկրորդն է (237): Լավագույն եռյակը եզրափակում է Ֆերստապենի թիմակիցը՝ մեքսիկացի Սերխիո Պերեսը (235):

Ճապոնիայի Գրան պրին կկայանա հոկտեմբերի 9-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 09:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ