Logo

«Ֆերստապենը կհեռանա «Ռեդ Բուլից»». Զեկ Բրաուն

15:59 / 19.03.2025Այլ մարզաձևեր
null

«Մաքլարենի» գործադիր տնօրեն Զեկ Բրաունը համոզմունք է հայտնել, որ «Ռեդ Բուլի» առաջատար ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենն այս մրցաշրջանից հետո կփոխի թիմը:

«Կարծում եմ՝ այս տարվա ավարտից հետո Ֆերստապենը կհեռանա «Ռեդ Բուլից»: Նրա հաջորդ թիմը, ամենայն հավանականությամբ, կլինի «Մերսեդեսը»: Այն հրաշալի թիմ է, որը վերջին տարիներին կայունություն է ցուցաբերում, և այդ միությունից կշահեն բոլորը», - Բրաունի խոսքն է մեջբերում Marca-ն:

Ֆորմուլա 1-ի մրցաշրջան 2025-ի առաջին Գրան պրին հաղթել էր «Մաքլարենի» ներկայացուցիչ Լանդրո Նորիսը, իսկ Ֆերստապենը զբաղեցրել էր երկրորդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ