Աշխարհի քառակի չեմպիոն, նիդերլանդցի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը նշել է իր ամենահզոր թիմակցին, որի հետ հանդես է եկել Ֆորմուլա 1-ում։
«Միանշանակ կնշեմ Դանիել Ռիկարդոյին։ Ես կարողացել եմ շատ բան սովորել նրանից, կլանել նրա գիտելիքներն ու դրանք ավելացնել իմ փորձին»,- Ֆերստապենի խոսքը մեջբերում է F1oversteer-ը։
Ֆերստապենն ու Ռիկարդոն 2016-18 թթ. թիմակիցներ են եղել ավստրիական «Ռեդ Բուլում»։ 27-ամյա Ֆերստապենը չեմպիոնի տիտղոսները նվաճել է 2021, 2022, 2023 և 2024 թվականներին։