Logo

Ֆերստապենը նոր թիմակից ունի «Ռեդ Բուլում»

14:11 / 19.12.2024Ֆորմուլա 1
Պաշտոնական
null

Լիամ Լոուսոնը պայմանագիր է կնքել Ֆորմուլա 1-ի «Ռեդ Բուլ» թիմի հետ։ Հաջորդ մրցաշրջանում 22-ամյա նորզելանդացի ավտոարշավորդը կլինի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենի թիմակիցը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լիամ Լոուսոնը կփոխարինի մեքսիկացի Սերխիո Պերեսին, որը «Ռեդ Բուլից» հեռացել էր 4 մրցաշրջան անցկացնելուց հետո։ Ավարտված մրցաշրջանում Պերեսը գրավել էր 8-րդ տեղը։

Լոուսոնը 2019 թվականին է միացել «Ռեդ Բուլի» երիտասարդական ծրագրին։ Նա 11 Գրան պրիի է մասնակցել Ֆորմուլա 1-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ