ՖԻԲԱ-ն թարմացրել է բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
Հայաստանի հավաքականը մնացել է 93-րդ տեղում: Հայաստանի ազգային թիմն օրեր առաջ Եվրոբասկետ-2029-ի նախընտրական առաջին փուլի B խմբում անցկացրել էր մեկնարկային 2 խաղերը: Հայաստանի թիմը հյուրընկալվելիս 88-98 հաշվով պարտվել էր Բուլղարիային, իսկ տանը 62-74 հաշվով զիջել էր Նորվեգիայի հավաքականին:
ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ը
- ԱՄՆ
- Գերմանիա
- Սերբիա
- Ֆրանսիա
- Կանադա
- Ավստրալիա
- Իսպանիա
- Արգենտինա
- Լիտվա
- Բրազիլիա


