Logo

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը

13:46 / 03.05.2025Շախմատ
null

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2837 վարկանիշ)։

Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2804), աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան, 2787), Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2782) և Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2776)։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 2747 վարկանիշով 13-րդն է։

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ։ Շանթ Սարգսյանը 2666 վարկանիշով 59-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 2641 վարկանիշով 89-րդը, Հրանտ Մելքումյանը` 2636 վարկանիշով 95-րդը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 2635-ական վարկանիշով կիսում են 99-100-րդ տեղերը։

Կանանց դասակարգման աղյուսակի լավագույն հարյուրյակում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի. Էլինա Դանիելյանը (2403) 36-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2396)` 50-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ