Logo

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում

10:58 / 02.06.2025Շախմատ
null

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Հունիսի 2-ի դրությամբ տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2837 վարկանիշ)։

Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2804), Արջուն Էրգիյասին (Հնդկաստան, 2782), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2777) և աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան, 2776)։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Լևոն Արոնյանը 2742 վարկանիշով 16-րդ տեղում է։ Նախորդ թարմացման համեմատ` նա նահանջել է չորս նիշով։

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ. Շանթ Սարգսյանը 2669 վարկանիշով 52-րդն է, Հրանտ Մելքումյանը` 2636 վարկանիշով 94-րդը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը կիսում են 98-99-րդ տեղերը։ Նրանք ունեն 2635-ական վարկանիշային միավոր։

Կանանց դասակարգման աղյուսակի լավագույն հարյուրյակում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի. Էլինա Դանիելյանը (2403) 43-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2396)` 46-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ