Logo

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված վարկանիշները, Արոնյանն առաջադիմել է

16:49 / 02.07.2024Շախմատ
null

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակվել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը։

100 ուժեղագույն շախմատիստների թվում կա Հայաստանի չորս ներկայացուցիչ։ Հայկ Մարտիրոսյանը 2661 վարկանիշով զբաղեցնում է 66-րդ տեղը, Շանթ Սարգսյանը (2649) 82-րդն է, Գաբրիել Սարգսյանը (2646)՝ 90-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը (2646)` 91-րդը։

Դասակարգման աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն (2832) է, որին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան (2802) ու Ֆաբիանո Կարուանան (2796)։ Չորրորդ տեղ է բարձրացել Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգաիսին, որը վերջերս դարձել էր Ջերմուկում կայացած Ստեփան Ավագյանին նվիրված միջազգային մրցաշարի հաղթող:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, առաջադիմել է 3 կետով և 2729 վարկանիշով 18-րդ տեղում է։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը 60-րդն է, Աննա Սարգսյանը` 75-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 77-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ