Logo

ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը, Արոնյանը նահանջել է (ֆոտո)

00:59 / 01.11.2022Շախմատ
Հայ շախմատիստներ-վարկանիշներ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ներկայացրել է թարմացված վարկանիշային աղյուսակը: 

Հայաստանի ներկայացուցիչներից ամենաբարձր վարկանիշն ունի Գաբրիել Սարգսյանը՝ 2699: Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոնը 41-րդ տեղում է: 100 լավագույնների շարքում է նաև Հայկ Մարտիրոսյանը (2682), որը 58-րդն է:

Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է (2859), որին հաջորդում է չինացի Դին Լիրենը (2811)։ Լավագույն եռյակը եզրափակում է Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին է: 

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը նահանջել է 7 աստիճան և 17-րդ տեղում է (2735):

Հայ շախմատիստներ-ՖԻԴԵ

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։ Էլինա Դանիելյանը 2426 վարկանիշով 39-րդն է, Աննա Սարգսյանը 68-րդն է (2384), Լիլիթ Մկրտչյանը՝ 74-րդը (2380):

Առաջատարը չինացի Հոու Յուֆանն է (2638), երկրորդ տեղում ռուս Ալեքսանդրա Գորյաչկինան է, լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի ներկայացուցիչ Համպի Կոներուն (2574):

ՖԻԴԵ-աղյուսակ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ