Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի 2025թ. աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլ, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Արոնյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանը ներկայացնող միջազգային վարպետ Արոնյակ Գոշի հետ պայքարում:
3-րդ փուլում հայ գրոսմայստերը կխաղա Մոհամեդ Սալեհ (ԱՄԷ) - Աբիմանյու Միշրա (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:


