Logo

ՖԻԴԵ. Շանթ Սարգսյանը 18 տեղով բարելավել է դիրքը

19:20 / 01.10.2025Շախմատ
null

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։

Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2816), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2789), Արջուն Էրիգիասին (Հնդկաստան, 2773) և Ռամեշբաբու Պրագնանանդհան (Հնդկաստան, 2771):

Լավագույն տասնյակից դուրս է մնացել աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը։ Հնդիկ շախմատիստը 2752 վարկանիշով 11-րդն է։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 7 տեղով նահանջել է։ Նա 23-րդ տեղում է և ունի 2722 վարկանիշ։

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ. Շանթ Սարգսյանը (2667) դիրքը բարելավել է 18 տեղով և կարիերայում առաջին անգամ բարձրացել 50-րդ տեղ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2633) 94-րդն է։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2410) 34-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2377)` 64-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ