Logo

ՖԻՖԱ. Դոնարուման՝ աշխարհի լավագույն դարպասապահ

16:28 / 16.12.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» և Իտալիայի ազգային հավաքականը ներկայացնող Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է 2025 թվականի լավագույն դարպասապահ, հաղորդում է ՖԻՖԱ-ն:

Իտալացին մրցանակը կստանա Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի The Best մրցանակաբաշխության ժամանակ, որը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 16-ին:

Քվեարկությանը մասնակցել են ազգային հավաքականների ավագներն ու գլխավոր մարզիչները, ինչպես նաև լրագրողներ ու երկրպագուներ:

2025 թվականին իտալացին ՊՍԺ-ի կազմում դարձել է Չեմպիոնների լիգայի, Ֆրանսիայի առաջնության ու Ֆրանսիայի գավաթի հաղթող, ինչպես նաև հասել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ:

Ամռանը 26-ամյա դարպասապահը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ